Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու. Ստեփան Դանիելյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ընտրություններին չմասնակցելը նույնպես ընտրություն է
Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ որոշ փորձագետներին հետաքրքրում էր հիմնականում մասնակիցների տոկոսը:
Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է: Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Պատահական չէր, որ ՔՊ-ի հիմնական կոչն այն էր, որ . դուք ընտրում եք վարչապետ: Սակայն սա խորհրդարանի ընտրություն է, այլ ոչ թե վարչապետի: Փաստորեն խորհրդարանի ընտրությունը վերածվել է անձի ընտրության: Սա է այս ընտրությունների հիմնական կազուսը:
Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու:
Ընտրությունները պետք է գարնանը տեղի ունենային, հիմա անցկացնելը մեծագույն սխալ էր»: