Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած. Tert.am
Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ Հայկ Սամվելի Քարամյանը ծնվել է 1995 թվականին Սիսիանում, նա պայմանագրային զինծառայող էր:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել, նրանցից մեկին գտնել չի հաջողվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում