Ահաբեկիչները պատրաստվում են քիմիական զենք կիրառել Սիրիայում
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է Սիրիայում քիմիական զենք օգտագործել:
Նրանց ունեցած տվյալներով՝ ահաբեկիչները պատրաստվում են այն կիրառել քրդական ուժերի դեմ, ովքեր կենտրոնացած են Դեյր Էզ Զորի հատվածում:
Պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ հարձակման նպատակը սադրանքն է, որպեսզի դրանից հետո ԱՄՆ ուժերը ավիահարվածներ հասցնեն սիրիական բանակի ուղղությամբ: