Աղջկա գլուխը նմանվել է լամպի այն բանից հետո, երբ նա մազերը ներկել է
19-ամյա ուսանողը քիչ է մնացել՝ մահանա այն բանից հետո, երբ որոշել է մազերը ներկել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Աղջիկը խոստովանել է, որ սուպերմարկետից գնել է մազի ներկ, մազերը ներկել և կարճ ժամանակ հետո ալերգիայի մեջ ընկել։
Աղջկա գլուխն ուռել է, ինչից հետո նա գնացել է հիվանդանոց, ստացել համապատասխան ներարկումներ ու տուն վերադարձել։ Սակայն հաջորդ օրն աղջկա վիճակն ավելի է վատացել։ Նրա գլուխը շուրջ 5 սանտիմետրով մեծացել է՝ նմանվելով լամպի։ Մոր հորդորով աղջիկը նորից է դիմել բժիշկների օգնությանը:
Հիվանդանոցում նրա վիճակը վատացել է այնքան, որ աղջիկը լեզուն կուլ է տվել, սակայն բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքն ու հիմա աղջկա մոտ դրական տեղաշարժ կա։