Ի՞նչ է խոսել իր մասին ծխող և խմող Ռաջա Նայնգոլանը
Իտալական «Ինտեր»-ի նորեկ Ռաջա Նայնգոլանը, ով վերջին շրջանում հայտնվել է իտալական մամուլի թիրախում, խոսել է ինքն իր մասին։ Ռաջան նշել է, որ նա սովորական մարդ է և կարող է թե՛ ծխել, թե՛ խմել։
Ընդգծենք, որ պարբերականները Ռաջային քննադատում են այն բանի համար, որ ֆուտբոլիստն իրեն չի պահում այնպես, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկները։
Սակայն այդ ամենը չի խանգարում, որ Ռաջան խաղադաշտում լինի իսկական մարտիկ։
Ընդգծենք, որ Նայնգոլանն այս ամռանը «Ռոմա»-իվ տեղափոխվեց «Ինտեր»։