Վլադիմիր Պուտինին ստիպել են անցնե՞լ երկաթ որոնող սարքի մոտով. Պեսկովը պարզաբանել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի, Սինգապուրի Suntec կենտրոնում նախագահ Պուտինին խնդրել են անցնել մետաղ որոնող սարքի միջով:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը, ինչպես ներկա գտնվող այլ երկրների ղեկավարները, անցել է անցակետով:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ Suntec
առևտրի կենտրոնում, որտեղ ցուցահանդես վաճառք էր կազմակերպվել, Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղ որոնող սարքի միջով, և ըստ այդ տեղեկատվության՝ նախագահի անցնելու պահին սարքը ազդանշան էր արձակել: