37-ամյա «հրեշը»՝ Զլատան Իբրահիմովիչը, կվերադառնա «Միլան»
Ինչպես արդեն հայտնել ենք, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է տեղափոխվել իր նախկին ակումբ։ Արդեն այսօր իտալական սպորտային պարբերականները սկսեցին գրել, որ իտալական ակումբի ղեկավարությունն ու Իբրահիմովիչը համաձայնության են եկել։
Պարբերականները նշում են, որ Իբրան «Միլան» կգա ձմռանը և նրա աշխատավարձը տարեկան կկազմի 4 միլիոն եվրո։ Այս պահի դրությամբ կողմերը չեն կարողանում հայտարարի գալ միայն պայմանագրի ժամկետի հարցում։
Ընդգծենք, որ Իբրան դեռ ամիսներ առաջ էր հայտնել, որ ցանկանում է «Միլան» վերադառնալ։