Կիմ Չեն Ընը նվեր է ստացել 20 տոննա մանդարին
Հարավային Կորեայի ղեկավարությունը Հյուսիսային Կորեա է ուղարկել 16 բեռնատար ինքնաթիռ՝ մանդարինով բեռնված:
Մանդարինները որպես նվեր ուղարկվել են Հյուսիսային Կորեային այն բանից հետո, երբ վերջինիս ղեկավար Կիմ Չեն Ընն իր հարավային գործընկերոջը հազվագյուտ համեղ սնկեր էր ուղարկել:
Այն հարցին, թե ինչու են հենց մանդարին ուղարկել, Հարավային Կորեայում պատասխանել են, որ նախ հիմա իրենց մոտ մանդարինի հասնելու շրջանն է, բացի այդ, քանի որ Հյուսիսային Կորեայում շատ քիչ է հանդիպում մանդարին՝ իրենք ցանկացել են իրենց հյուսիսային հարևանների հետ կիսվել սիրելի մրգով: Ընդհանուր առմամբ՝ 20 տոննա մանդարին է ուղարկվել Հյուսիսային Կորեա: