նոյեմբերի 7-ին Էմանուել Մակրոնին պետք է դանակահարեին․ մանրամասներ, թե ինչպես պետք է անեին դա
Հայտնի են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ նախապատրաստված մահափորձի մանրամասները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ինչպես պարզվել է, Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ նախատեսվում էր դանակահարել Մակրոնին։
Կասկածյալներից մեկը 62-ամյա նախկին գործարար է:
Զննման ընթացքում նրա մեքենայում հայտնաբերվել է կերամիկական դանակ, որով պիտի դանակահարվեր Մակրոնը՝ Շարլեվիլ-Մեյզեր քաղաքում՝ նոյեմբերի 7-ին։
Այս գործով կան ձերբակալված 6 կասկածյալներ։