Նորից սկանդալ, նորից Դոնալդ Թրամփ․ հեռուստաընկերությունները հրաժարվում են ցուցադրել Թրամփի նախընտրական հոլովակը
Ամերիկյան երեք խոշոր հեռուստաընկերություն և Facebook սոցիալական կայքը հրաժարվել են Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակը ցուցադրելուց՝ այն ռասիստական համարելով:
Տեսահոլովակում ներկայացված է մի փախստական, ով դատվել է երկու ոստիկանի սպանության համար: Այդ հոլովակը հրաժարվել են իրենց եթերում ցուցադրել CNN, NBC հեռուստաընկերությունները և նույնիսկ Թրամփի մասին դրական արտահայտվող Fox news հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրն անց է կացվել ԱՄՆ-ի երկու պալատների և մի շարք նահանգներում նահանգի ղեկավարների ընտրությունները: