«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար
Մամուլ

«Փաստ». Խաչատուրովի հետկանչն ու Հայաստանի իրական անելիքը ՀԱՊԿ–ում

«Փաստ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ դադարեցվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները այդ պաշտոնում: Խաչատուրովի ներգրավվածությունը Մարտի 1–ի քրեական գործով ենթադրում էր նրա հետկանչումն այդ պաշտոնից, ու չնայած դիվանագիտական մակարդակում առկա որոշակի խոչընդոտներին, ինչպես նաեւ հայ–ռուսական հարաբերություններում այդ թեմայով նկատվող որոշակի լարվածության, Խաչատուրովի հետկանչն այլեւս կայացած փաստ է:

Այժմ արդեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության ու դրա նոր ղեկավարի հարցը, որը դարձել է հերթական ներքաղաքական ու նաեւ արտաքին քաղաքական քննարկումների տեղիք:

Ռուսական ԶԼՄ–ներում արդեն հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ասել է թե՝ Բելառուսն է ստանձնելու ՀԱՊԿ քարտուղարության մանդատը: Հայկական մամուլում էլ շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ հնարավոր է Հայաստանն այլ թեկնածու առաջադրի այդ պաշտոնում, մասնավորապես Վաղարշակ Հարությունյանին:

Հեշտ ընտրություն, ըստ ամենայնի, չի սպասվում, հաշվի առնելով թե՛ քաղաքական որոշակի իրողություններ, թե՛ դիվանագիտական որոշակի ընթացակարգեր: Այնուամենայնիվ, առավել հետաքրքրական է, որ օբյեկտիվորեն առկա խնդիրներին զուգահեռ այս թեման ունի նաեւ մի շարք սուբյեկտիվ, տեղ–տեղ չափազանցված մեկնաբանություններ:

Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար լինելու հանգամանքը Հայաստանի համար էական դեր խաղալ չէր կարող: Սիմվոլիկ դեր գուցե կարող էր: Բայց իրականության մեջ, անկախ նրանից՝ Խաչատուրովը կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Բելառուսի ներկայացուցիչը, թե մեկ այլ ոք, այդ կառույցի քաղաքականության թելադրողը ռուսական կողմն է:

Հետեւաբար, Հայաստանի խնդիրը, Հայաստանի նոր իշխանությունների խնդիրը ոչ թե նմանատիպ կառույցներում ղեկավար պորտֆելներ կորզելն է կամ ամեն գնով այդ պորտֆելները չկորցնելը, այլ ռեալ քաղաքական ազդեցության մեծացումն է, որի առկայության պարագայում միայն նմանատիպ կառույցներում հնարավոր կլինի գեներացնել մեր շահերը:

Եթե այդ ազդեցությունը լինի բավարար, ապա անկախ նրանից, թե նման միավորումներում ովքեր են ղեկավար պաշտոնների, Հայաստանի շահերը միանշանակ հաշվի կառնվեն: Սա, իհարկե, չի նշանակում, թե նոր իշխանությունների հաճախակի դրսեւորվող դիվանագիտական անփութության ու արտաքին քաղաքականության մեջ նկատվող ինքնաբավ անհոգության դրսեւորումները մտահոգիչ չեն: Միանշանակ մտահոգիչ են, բայց ոչ այնքան, որքան բուտաֆորիա հանդիսացող սիմվոլիկ մանդատներ ունենալու ձգտումը, որոնք ռեալ քաղաքականության իմաստով որեւէ որոշիչ նշանակություն չունեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում