Աշխարհահռչակ ռոք խմբի անդամը գիրք է հրատարակել․ ինչի՞ մասին է այն
Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը գիրք է հրատարակել, որն ամենևին էլ երաժշտության մասին չէ: Գիրքն ընթերցողներին ցույց է տալիս դեպի լուսին թռիչքը՝ 3D ֆորմատի նկարներով:
Այն պահից, երբ Ապոլլոն տիեզերանավը առաջին տիեզերագնացներին իջեցրեց լուսնի վրա, անցել է հիսուն տարի: Այս տարիների ընթացքում լուսնից արված լուսանկարները հասցրել են սփռվել աշխարհով մեկ, միայն թե առաջին անգամ այդ լուսանկարները ներկայացվել են 3D ֆորմատով, ինչն ավելի պատկերավոր է դարձնում պատմական իրադարձությունը:
Գրքի ստեղծման վրա շուրջ մեկ տարի աշխատել է հայտնի կիթառահարը, իսկ այսօր այն արդեն հանձնվել է տիեզերքի սիրահարների դատին: