Ավելի քան 500 մլն դոլարի ներդրում ու 7000 աշխատատեղ. ՀՀ-ում արդյունաբերական խոշոր քաղաքի կառուցումը լայն թափով շարունակվում է (տեսանյութ)
Մոտ մեկ միլիոն քառակուսի մետր տարածքում արդյունաբերական խոշոր քաղաք կառուցելու՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ գրուպ» ընկերության համատեղ ներդրումային նախագիծը լայն թափով շարունակվում է:
Հայաստանի երբեմնի հզոր տեքստիլ արդյունաբերությունը վերակենդանացնելու նպատակով մետ մեկ տարի առաջ կողմերի միջև կնքվեց ներդրումային պայմանագիր: Այն նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 7000 աշխատատեղ: Ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցելու է 500 միլիոն դոլարը: Խոշորամասշտաբ ներդրումային ծրագրով Հայաստանում մոտ 13 գործարան կկառուցվի:
Առաջինը կլինի սրբիչի գործարանը, որի բացումը նախատեսված է առաջիկա օրերին:
Աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Սաբաղ գրուպ» ընկերության հիմնադիր Ամար Սաբաղի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: