Սիրիայում բացվել է սահմանային անցակետ
Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Կունեյթրա քաղաքում բացվել է Սիրիայի և Իսրայելի միջև պաշտոնական սահմանային անցակետ, որը դեռևս միակն է: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru լրատվական կայքից։
Պատերազմական գործողությունների պատճառով անցակետը վեց տարի փակ էր:
Տարածքը վերջին շրջանում է ազատագրվել գրոհայիններից, իսկ շրջանի անվտանգությունն ապահովում է ռուսական զինվորական ոստիկանությունը։