Որքա՞ն մարդ է մասնակցել հոկտեմբերի 2-ի հանրահավաքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված շտապ հանրահավաքի մասնակիցները թիվը, ըստ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի, եղել է շուրջ 50 հազար:
«Մի քանի տասնյակ հազարավոր մարդ է մասնակցել, չի բացառվում, որ կարող է 50 հազար էլ լինի»,- ասաց ոստիկանապետը և հավելեց, որ քաղաքացիները հավաքված են եղել ոչ միայն Բաղրամյան պողոտայում: Նրանք եղել են նաև Դեմիրճյան փողոցում, Գիտությունների ազգային ակադեմիայի և Ազգային ժողովի շենքերի բակերի տարածքում:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրեց շտապ հանրահավաքի այն բանից հետո, երբ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրվեց և ընդունվեց ԱԺ կանոնակարգ-օրենքում արված փոփոխությունը, ըստ որի՝ Ազգային ժողովի նիստը խոչընդոտելու պարագայում համարվում է ոչ թե չկայացած, այլ ընդհատված