Դավիթ Տոնոյանը չգիտի՞, աչքերը փակ գնում ա դիրքերը ֆռռում, գալի՞ս. բանակում ամեն ինչ ավելի վատ է. զինվորի մայր (տեսանյութ)
Խաղաղ պայմաներում զոհված զինվորների մայրերը վստահեցնում են՝ բանակում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ավելի վատ է:
Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը որդիներ են կորցրել բանակում: Նրանք վստահեցնում են, որ իրենց որդիներն այն ժամանակների բանակում տիրող բարձիթողի վիճակի զոհերն են, սակայն, ըստ նրանց, այսօր էլ վիճակը չի փոխվել:
«Ծանոթ մայրեր կան, չգիտեն՝ ինչ անեն: Ասում են՝ բանակում վիճակը լավացել ա, սուտ են ասում. կարող ա մեկ-որկու տեղ լավ ա, բայց էսօր էլ դեռ հագուստի, սննդի ու կոշիկների հետ կապված խնդիր կա: Ծանոթ ունեմ՝ ամիսը 60 հազար դրամա ուղարկում տղային, որ բանակում իրան սնունդ, շոր ու կոշիկ առնի: Առաջ գոնե կարողանում էին ուղարկել, հիմա դա էլ են արգելել ու իրենք են նորմալ սնունդ ու կոշիկ չեն տալիս»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը:
Նա փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջին նամակ է գրել, բայց վստահ է, որ փոխվարչապետը չի տեսել իր նամակը, իսկ Պնախարար Տոնոյանից էլ ընդհանրապես հույս չունի.
«Էդ Դավիթ Տոնոյանը աչքերը փա՞կ ա գնում զորամաս ֆռռում, գալիս, որ չի տեսնում խնդիրը»,-ասում է վրդովված մայրը:
Մանրամասները՝ տեսանյութում.