Ապատեղեկատվություն է՝ ուղղորդված ձախողված քաղաքական գործչի կողմից․ Ասլանյանն արձագանքել է իր մասին տարածված լուրին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Երևանում ապրող իր հարազատներին հորդորել է ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին։
«Դա ապատեղեկատվություն է»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։
Նա նկատեց, որ այս տեղեկատվությունն ուղղորդված է ձախողված քաղաքական գործչի կողմից։
«Ես չեմ ուզում անուն տալ, այնքան ակնհայտ է ամեն ինչ։ Վստահ եմ, որ բոլորը կհասկանան, թե ձախողված քաղաքական գործիչն ով է»,- ընդգծեց Ասլանյանը։