Հենրիխ Մխիթարյանը՝ դարձյալ պահեստայինների նստարանին
Անգլիայի պրեմիեր լիգայի խաղարկության հերթական տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Նյուքասլ»-ի հետ։
Որքան էլ տարօրինակ է, սակայն այս հանդիպմանը ևս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին։
Հատկանշական է, որ փլեյմեյքերի դիրքում խաղում է Մեզութ Օզիլը, ով արդեն որերորդ խաղն է խաղադաշտում չի անում ոչինչ։
Ընդգծենք, որ հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 18։00-ին։