Մենք ոտի հանեցինք Արարատս, որ կոռուպցիան շարունակվի՞. Արարատի քաղաքապետը չարաշահում է իր դիրքը. նա կաշա՞ռք է վերցրել
Ֆեյսբուքյան օգտատեր Ալինա Մախշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ Արարատում շարունակվում է ծանոթ-բարեկամ կապերի միջոցով մարդկանց աշխատանքի ընդունելը: Նա դիմել է վարչապետին՝ խնդրին ուշադրություն դարձնելու համար:
«Պարոն վարչապետ,
Արարատ քաղաքում մենք դուրս եկանք հեղափոխության, մեր երեխաները սկսեցին դպրոցներից հավաքել երեխաների, մենք ոտի հանեցինք ԱՐԱՐԱՏՍ ու հիմա ի՞նչ՝ շարունակվում է կոռուպցիան՝ ոնց նախկինում էր, ու ավելի բաց, տեսանելի տարբերակով ... մինչև ե՞րբ։
Օրինակ, Արարատ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում մորը փոխարինում են աղջկանով, 10 000 դրամով ընտրված պարոն քաղաքապետ Հայկյանը, երեկ մակագրել է այդ դիմումը։
Սա ի՞նչ է նշանակում. մենք՝ արարատցիներս, բոլորին և՛ կրթության նախարարին, և՛ մարզպետին ահազանգել ենք դրա մասին: Ասեմ Ձեզ՝ քարից էլ լուռ են. ու այդ ամենը եղավ, երբ ԿԳ նախարարը և մարզպետը այցելեցին ԱՐԱՐԱՏ քաղաք ։
Հետևությունները՝ Ձեզ
Ասեմ նաև՝ նույն այդ քաղաքապետին շուրջ յոթ տարի է ես խնդրել եմ, որ ինձ ապահովի աշխատանքով։ Ընտանիքումս հինգն ենք և ոչ ոք չի աշխատում, իսկ քաղաքապետի ազգ ու տակը բոլորը պետական պաշտոններ են զբաղեցնում. կինը, քույրը, փեսան, երևի շունն ու կատուն էլ, եթե ունի ։
Ճանաչիր ազգ քո կաշառակերներին»,-գրել է կինն ու հրապարակել քաղաքապետ՝ Հայկ Հայկյանի նկարը։