Անտուան Գրիզմանը դարձավ Եվրոպայի լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Այսօր հայտնի դարձավ նաև Եվրոպայի լիգայի նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի անունը։
Անվանակարգում «Ատլետիկո» Մադրիդի ֆուտբոլիստներ Դիեգո Գոդինն ու Անտուան Գրիզմանն էին, ինչպես նաև «Մարսել»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Դմիտրի Պայեն։
Անտուան Գրիզմանը հաղթեց անվանակարգում և դարձավ Եվրոպայի լիգայի 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։