Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է արտիստի կնոջ օգնականը:
«Իոսիֆ Դավիդովիչը վախճանվել է այսօր՝ երկարատև հիվանդությունից հետո»,- ասել է նա:
Հուլիսին ՌԴ Պետդումայի աղբյուրը հայտնել է, որ Կոբզոնը հոսպիտալացվել է: Օգոստոսի 7-ին հաղորդվել է, որ նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Առողջության հետ խնդիրները երգչի մոտ սկսվել են 2001 թվականից: 2004 թվականին Կոբզոնի մոտ հայտնաբերվել էր օնկոլոգիական հիվանդություն, որից հետո նրան առաջին անգամ վիրահատել են:
2015 թվականին նա հայտնել է, որ իրեն պետք է վիրահատեն Իտալիայում: