Արմեն Սարգսյանը ստորագրել է Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառի վերաբերյալ օրենքը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի գրասենյակից: