Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև․ կան տուժածներ
Գերմանիայի Խեմնիցե քաղաքում ընթացող ցույցերի ժամանակ տեղի ունեցած քաշքշուքի հետևանքով վնասվածքներ են ստացել մարդիկ։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվական պարբերականները, «աջակողմյան» ու «ձախակողմյան» ուժերի բախման հետևանքով մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Երկուշաբթի օրվանից այս քաղաքում զանգվածային ցույցեր են ընթանում, որը կապված է սպանված 35-ամյա գերմանացու տղամարդու հետ, ում սպանել են սիրիացի ու իրաքցի 2 տղամարդ։
Ցույցերի ժամանակ երկու կողմերից մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, որոնցից 2 հազարը եղել են ազգայնականներ, ովքեր ամեն կերպ վախեցրել են ներգաղթյալներին։
Տեսնելով ոստիկաններին՝ ցուցարարները սկսել են քարեր ու այլ իրեր շպրտել ոստիկանների ուղղությամբ, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ոստիկանները ջրցան մեքենայով ցրեն ցույցը։
Այս պահի դրությամբ տեղի է ունենում խաղաղ ցույց։