Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն են ստացել (ֆոտո)
ՀՀ անձնագրերի և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքն է՝ Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրների հետ: Ինչպես պարզվում է կից գրառումից եղբայրները Հայաստանի քաղաքացիություն են ստացել և մասնակցել երդման արարողությանը:
«Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն ստանալու կապակցությամբ երդման արարողությանը մասնակցելիս»,- գրել է Բիչախչյանը: