Լոնդոնում ոստիկանները ձերբակալել են աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստին
Ինչպես տեղեկացնում են անգլիական պարբերականները, նախորդ գիշեր ոստիկանները ձերբակալել են Ֆրանսիայի հավաքականի ու Լոնդոնի «Տոտենհեմ»-ի դարպասապահ Ուգո Լյորիսին։
Լյորիսին ձերբակալել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։
Հավելենք նաև, որ Լյորիսը Ֆրանսիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն, որը եզրափակիչ խաղում շատ կոպիտ սխալ գործեց։