Ռոնալդուն «Յուվենթուս»-ի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Անդրե Գոմեշի տրանսֆերը
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենթուս»-ում: Այդ մասին հաղորդում է Don Balon-ը:
Հրատարակության տվյալներով՝ պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերի մասին թիմի ղեկավարությանը խնդրանքով դիմել է ակումբի նորեկ, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով նույնպես վերջերս է «Յուվենթուս» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից: Ֆուտբոլիստները լավ են ծանոթ միմյանց Պորտուգալիայի հավաքականից, և Ռոնալդուն վստահ է, որ Գոմեշը կարող է վերադարձնել իր լավագույն որակները՝ խաղալով իր կողքին:
Նշվում է, որ «Յուվենթուս»-ի ղեկավարությունն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը և առաջիկայում կփորձի Գոմեշին ձեռք բերել «Բարսելոնա»-ից: