ԱՄՆ անվտանգության ծառայությունները ստուգում են Վլադիմիր Պուտինի նվիրած գնդակը
ԱՄՆ անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են ֆուտբոլային այն գնդակը, որը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է Դոնալդ Թրամփին Հելսինկիում։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
ԱՄՆ գաղտնի ծառայությունները հայտնում են, որ դա նորմալ գործընթաց է ու, սովորաբար, ԱՄՆ նախագահին հանձնված բոլոր նվերները ստուգվում են։
Հավելենք, որ օրեր առաջ Հելսինկիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը ԱԱ 2018-ի գնդակ էր նվիրել Թրամփին։