Անատոլի Կարպով. Շատ երկրների առաջնորդների աչքերը Մունդիալի արդյունքում բացվեցին
Լեգենդար շախմատիստ Անատոլի Կարպովը տեսակետ է հայտնել, որ Ռուսաստանում անցկացված Աշխարհի առաջնությունը կարող է հարթել միջազգային քաղաքական իրավիճակը:
«Կարծում եմ՝ աշխարհի շատ երկրների առաջնորդների աչքերն Աշխարհի առաջնության արդյունքում բացվեցին: Հավանաբար, արտասահմանցի քաղաական գործիչները հասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից Ռուսաստանը և ինչպես դրա հետ փոխհարաբերվել: Ֆրանսիայի և Խորվաթիայի նախագահների գալը Մունդիալի եզրափակչին ճիշտ քայլ եմ համարում: Պետությունների առաջնորդները կարևոր պահերին պետք է իրենց թիմերի կողքին լինեն»,- Կարպովի խոսքը մեջբերում է «Իզվեստիա»-ն: