Գագիկ Ծառուկյանը 3-ական միլիոն դրամ է տրամադրել Ապրիլյան պատերազմի զոհերից երկուսի ընտանիքներին (տեսանյութ)
Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ուշադրությունից երբևէ չի վրիպում քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք ունեն սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Ֆինանսական սուղ պայմաններից մինչև կենցաղային ծայրահեղ ծանր վիճակ:
Հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն ընդունել է հերոսներից երկուսի հայրերին, որոնք դիմել են հիմնադրամի օգնությանը իրենց որդիների անկատար նպատակներն իրականություն դարձնելու համար: