«Անպայման կդառնամ ԵԿՄ նախագահ և կփոխեմ վարչության ողջ կազմը». Կոռնիձորի Արո
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արոն) առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արա Խուդավերդյանին ԵԿՄ նախագահ դառնալու հորդորով ընկերներն են դիմելկ, նա էլ համաձայնվել է:
«Կարծում եմ, որ այդ կառույցի նախագահը պետք է լինի պատերազմում կռված մարդ: Ես համաձայնել եմ իմ ընկերների հորդորին: Ըստ ԵԿՄ կանոնադրության՝ իմ թեկնածությունն առաջադրելու իրավունք ունեմ»,- ասաց Խուդավերդյանը՝ հավելելով, որ առաջին գործով փոխելու է վարչության ողջ կազմը:
«Անպայման կդառնամ ԵԿՄ նախագահ և կփոխեմ վարչության ողջ կազմը»,-ասաց նա: