Հայտնի է, թե ով է կանադացի երգիչ Ջասթին Բիբերի ընտրյալը
Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը նշանվել է ամերիկացի մոդել, հաղորդավար Հեյլի Բոլդվինի հետ: 24-ամյա Հեյլին հայտնի ամերիկացի դերասան Ալեք Բոլդվինի զարմուհին է:
Իր կարիերան նա սկսել է 2014 թվականից և արդեն հասցրել է մեծ հռչակ վայելել, նրա լուսանկարները հայտնվել են այնպիսի ամսագրերի էջերին, ինչպիսիք են Vogue-ը, Harper's Bazaar-ը, Glamour-ը: Բիբերն ու Հեյլին հասակակիցներ են, 2015 թվականին կարճ ժամանակով նրանք հանդիպեցին, սակայն շուտով երգիչը թողեց Հեյլիին և վերադարձավ Սելենա Գոմեսի մոտ, ում հետ մինչ այդ հանդիպում էր:
Այս տարվա հունիսից Բիբերը վերադարձավ Հեյլի Բոլդվինի մոտ և մեկ ամիս անց Բահամյան կղզիներից մեկի թանկարժեք ռեստորանում ամուսնության առաջարկ արեց Հեյլիին: