«Ի՞նչ զինվոր, ո՞ւմ տամ»․ երկու տղայի մայրը որդիների հետ մնացել է փողոցում (տեսանյութ)
Կարինե Եգորյանը 4 երեխա ունի։ Նրանցից երկուսն աղջիկներ են, որոնց արդեն նա ամուսնացրել է, իսկ տղաներն անչափահաս են։
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր խնդիրը կապված է «Դիակոնիա» բարեգործական ընկերության հետ։ Վերջիններս տուն են տրամադրել իրենց, բայց քանի որ կինը երկրորդ անգամ չի կարողացել պայմանագիր կնքել, քանի որ դրա համար պահանջվող գումարը չի ունեցել, ուստի տան հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հետո եկել է հարկադիրն ու դուրս հանել նրան տղաների հետ։
«Ասում են՝ ոչ մի երեխա անուսում չի մնալու, բայց հիմա ո՞ւր է իմ երեխան՝ Սևաքարի սարում իրար հետ կով ենք պահում, որ մեր գոյությունը պահենք, ինչո՞ւ, ինչի՞ չեն օգնում, որ տանիք լինի մեր գլխին, ու երեխաս ուսում ստանա»,- արցունքն աչքերին ասում կինն ու նկատում, որ այսօր իր տղաները գրանցման հասցե չունեն։
«Ասում են՝ տղաներիդ չենք կարող օգնել, իսկ որ բանակ տանելու լինի, կգան, կտանեն չէ՞, չեմ թողնելու տանեն․․․ ի՞նչ զինվոր, ո՞ւմ տամ»։
Մանրամասները՝ տեսանյութում․