Իսկը հոր կտորն է. թաքցնում է ու թաքցնում...
Ազգային ժողովի նախկին «Հանրապետական», ներկայիս անկախ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկը լավ է սերտել հոր բիզնես դասերը:
Պարզվում է՝ պապայի արժանի զավակ Աստղիկ Ալեքսանյանն իրեն պատկանող «Աստղիկ» ԲԿ-ում իրականացնող մախինացիաների առումով քայլ անգամ ետ չի մնում հորից:
Այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը տեղեկացրեց, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնն այսուհետև ավելի շատ եկամտահարկ կվճարի պետական բյուջե, քանի որ ԲԿ-ի կողմից օրեր առաջ ներկայացվել է ճշգրտված հաշվարկ, որի արդյունքում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել:
Մաշալյանը, փաստորեն, իր այս տեղեկությամբ փաստեց, որ եթե Սամվել Ալեքսանյանն իր սիթիներում սևով աշխատելով հարկեր է թաքցրել՝ աշխատողների անուններով ԱՁ-ներ բացելով, ապա դուստր Ալեքսանյանը որոշել դարձյալ սևով աշխատել, թաքցնել հարկերն՝ այս անգամ աշխատակիցներին չգրանցելով:
Նշենք, որ սա «Աստղիկ» ԲԿ-ում գրանցված առաջին «չեպեն» չէր: Առաջինը, եթե հիշում եք, գրանցվեց նախորդ տարի, երբ, չնայած նրան, որ Կառավարությունը որոշում ընդունեց և ավելացրեց հեմոդիալիզի ծառայությանը տրամադրվող գումարները՝ 216 մլն 820 հազար դրամով, սակայն Ալեքսանյանի դստերը պատկանող ԲԿ-ում հեմոդիալիզ ստացող քաղաքացուն ասել էին, որ պետք է վճարի մատուցված բժշկական ծառայության համար:
Հետաքրքիր է՝ Սամվել Ալեքսանյանի դուստրը դասեր կքաղի՞ հոր գլխին եկածից և խուսափելով լայնամասշտաբ խայտառակությունից, կգործի՞ բացառապես օրենքի դաշտում՝ հաշվի առնեոլ, որ չկա այլևս Հանրապետական տանիքը, թե՞, այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց ականատես կլինենք Ալեքսանյանների հերթական «չեպեին»…