Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է
Վազող տողեր

«Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենին բերման են ենթարկել

2018թ. փետրվարի 2-ին ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով «Ֆլեշ Մոտորս» ընկերության բազայի տնօրենի կողմից նույն ընկերության կոմերցիան տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու և բռնության սպառնալիքների ներքո բնակարանը բանկում գրավադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար տվյալներ այն մասին, որ նշված ընկերության սեփականատերը, նրա հայրը և ընկերության այլ պաշտոնատար անձինք ընկերությունում դեռևս 2016թ. տեղի ունեցած չարաշահումների մեջ մեղադրել են նաև այդ շրջանում ընկերությունում որպես կոմերցիոն տնօրեն աշխատող անձին և պահանջել, որպեսզի դրա դիմաց վերջինս բնակարանն անվանափոխվի իրենցից որևէ մեկի անվամբ: 2016թ. մարտի 28-ին ընկերության բազայի տնօրենը, սեփականատիրոջ հոր և եղբոր, խորհրդականի, ընկերության տնօրենի և փոխտնօրենի ներկայությամբ ընկերությունում սպառնացել է տվյալ անձին, նրա նկատմամբ բռնություն գործադրել, ապա մեկ այլ անձի հետ նրան ստիպողաբար նստեցնելով ավտոմեքենան, հեռացրել տարածքից:

Բացի այդ, ինչպես ընկերության սեփականատիրոջ հոր, այնպես էլ բազայի տնօրենի կողմից տվյալ անձի նկատմամբ հնչել են հաշվեհարդար տեսնելու նոր սպառնալիքներ, որից հետո նրա առջև պայման է դրվել՝ կամ բնակարանն անվանափոխել «Ֆլեշ Մոտորս» ընկերության սեփականատիրոջ անվամբ, կամ գրավադրել բանկում և ստացված վարկային գումարները փոխանցել իրենց: Վախենալով իր անվտանության և կյանքի համար՝ աշխատակիցը համաձայնել է կատարել ներկայացված պահանջները, և բռնության և սպառնալիքի ազդեցության ներքո ստորագրելով անհաժեշտ փաստաթղթերը՝ բնակարանը գրավադրել է բանկում, սակայն ստացված վարկի գումարները հասցվել են ընկերություն:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել մի շարք ապացույցներ նշված ընկերության բազայի տնօրեի կողմից առերևույթ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ, և առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր՝ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել անհապաղ այդ անձի նկատմամբ ընտրել խափանման միջոց և նրան հարցաքննել որպես կասկածյալ, անհետաձգելի քննչական գործողություններ կատարելուց հետո լուծել նրան որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու հարցը։

Հունիսի 26-ին ընկերության բազայի տնօրենը բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին: Նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: