Ջանլուիջջի Բուֆֆոնը ևս 3 տարի կխաղա, սակայն ոչ «Յուվենթուս»-ում
Շաբաթներ առաջ եվրոպական սպորտային մամուլը մեկը մյուսի հետևից սկսեց գրել Թուրինի «Յուվենթուսի» լեգենդար դարպասապահի մասին։ Խոսակցություն կար, որ նա կտեղափոխվի փարիզյան «ՊՍԺ»։ Դա տրամաբանական էր, քանի որ Բուֆֆոնն ամեն կերպ պայքարում է Չեմպիոնների լիգայի գավաթն իր գլխավերևում տեսնելու համար։
Արդեն այսօր իտալական սպորտային մամուլը սկսեց գրել, որ Բուֆֆոնը մոտ օրերս պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ, որն ամենայն հավանականությամբ կլինի մինչև 2021 թվականը։
Հավելենք նաև, որ այս տեղափոխությանը հակասական են վերաբերվում ֆուտբոլասերները։ Մի մասը նշում է, որ նա Տոտտիի նման պիտի հավատարիմ մնա իր ակումբին, իսկ մյուս մասն էլ նշում է, որ ցանկանում են Բուֆֆոնին տեսնել Չեմպիոնների լիգայի գավաթը գլխավերևում։