Արցախի ԱԱԾ նախկին պետի որդին կալանավորվել է. Արցախի դատախազություն
Արցախի ազգային անվտանգության նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին կալանավորվել է:
«Ի լրումն «Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ» վերտառությամբ հաղորդագրության.
Նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին 05.06.2018թ. մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»:
Ավելի վաղ, Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր.
«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի և Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջև, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն»: