Կարիբյան ծովում ոսկով լի խորտակված նավ են հայտնաբերել
Կարիբյան ծովում հանտնաբերել են իսպանական խորտակված նավ, որը բեռնված է եղել 17 մլրդ դոլար արժողությամբ ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով:
Նավը գտնվել է 2015թ., սակայն այս մասին պաշտոնական հայտարարություն արվել է միայն այսօր: Այս մասին հայտնում է LiveScience-ը:
«Սան Խոսե» նավը խորտակվել է 1708թ. բրիտանացիների հետ կռվի արդյունքում: Այն զինված է եղել 62 հրանոթով և ուղեկցվել է զինվորական այլ նավով, սակայն դա չի օգնել, որ դիմադրեն բրիտանացիներին: