Հասարակական տրանսպորտում ծխողները ևս տուգանվելու են. ՀՀ ՃՈ
Հասարակական տրանսպորտում ծխելու պարագայում սահմանված տուգանքը կիրառվելու է: Ոստիկանությունը փոխում է վարչարարությունը, որոշ գործիքներ հանվելու են, բայց դրանց փոխարեն կիրառվելու են այլ գործիքներ: Տուգանքներից ստացվող գումարներն, ըստ ՃՈ ներկայացուցչի, դարձյալ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ են ուղղվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանn այս մասին նշեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ որևէ տուգանքի գումար որևէ այլ տեղ, քան պետական գանձարանի մաս հանդիսացող արտաբյուջետային ֆոնդ, չի գնացել, դրանցով ձեռք են բերվել ծառայություններ:
Ի դեպ, նախորդ տարի արագաչափերի ու տեսախցիկների արձանագրած խախտումների արդյունք-տուգանքների չափը նախորդ տարի մոտ ինը միլիարդ դրամ է եղել:
Հարցին, թե համաներման ենթարկվելո՞ւ են օտարերկրյա հաշվառման պետհամարանիշներով մեքենաների վարորդները, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը պատասխանեց, որ համաներում կկիրառվի բոլոր վարչական ակտերի նկատմամբ: