ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մուշեղ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշոնից։
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 279-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը՝
Մուշեղ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։