ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին
Հասարակություն

Դասալիքը դասալիք է՝ ՀՀԿ լինի, թե ոչ

ՀՀԿ-ի իշխանության տարիներին, երբ այս կուսակցությունը համակարգում էր բոլոր ոլորտները, լրագրողական հանրության քննադատության թիրախում էր բարձրաստիճան պաշտոնյաների, որոշ բարձրաստիճան պաշտոնյաների զավակների բանակում չծառայելը։

Ինչ-ինչ, սակայն անկախ Հայաստանի գոյության շրջանում բանակում ծառայելը հպարտություն է եղել և որոշակի չափանիշ, և իզուր չէ, որ որոշ պաշտոններ չեն կարող զբաղեցնել մարդիկ, ովքեր բանակում չեն ծառայել։ Հայոց բանակի զինվորի առջև, ենթադրվում է, որ բոլոր դռները բաց են, թեև հաճախ վեր են սլանում հասարակության մեջ ապահով կյանք վարող, հովանավորություն և կապեր ունեցող անձինք, ովքեր նաև հենց այս որակների շնորհիվ կարողանում են երկրի կառավարման համակարգում տեղավորվել։

Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան, Վիգեն Սարգսյան, Սամվել Ֆարմանյան, Կորյուն Նահապետյան, Էդուարդ Շարմազանով, Տարոն Մարգարյան․ շարունակելի։ ՀՀԿ դասալիքների շքահանդեսը մշտապես քննադատության թիրախում էր։ Յուրաքանչյուր ՀՀԿ-ական փորձում էր արդարանալ, գոնե փորձում էր. փորձում էին ապացուցել իրենց առնչությունը բանակին՝ թեև հետահայաց։ Եվ ահա եկավ Նիկոլի դարաշրջանը, և պարզվում է, որ հեղափոխության նավակի մեջ իշխանության են հասել նույնպես դասալիքները՝ այս անգամ կրտսեր։

Պարզվում է, որ ոչ միայն նախկին, այլ նաև ներկա իշխանության ձգտումների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում բանակում չծառայելը, ինչն արդեն իշխանության մաս կազմելու բրենդ է դառնում։

Չէ՞ որ նաև բանակում ծառայելով է հայրենասիրությունը գնահատվում. 90-ականներին սփյուռքից էին գալիս հայրենիքի պաշտպանությանը՝ և՛ բարեկիրթ, և՛ գիտնական, ու դա էր հայրենասիրությունը՝ կատարել պարտքը հայրենիքի հանդեպ ծանր տարիներին։

Շքեղության և ապահովության մեջ երկիր սիրելը հեշտ է, դժվարը ծանր վիճակում երկիրրը մենակ չթողնելն է․ ահա այս գաղափարներն էին տարիներ շարունակ սերմանում իշխանությունները, իրենք, սակայն, մասամբ էին իրենց իսկ գաղափարները կիրառում և ահա պարզվում է, որ այդ գաղափարախոսությունը պտուղներ չի տվել։ Եթե նախկին կառավարությունում մասամբ չէին ծառայել, ապա թավշահեղափոխական կառավարությունում՝ գրեթե ամբողջապես․ ահա այսպես է լինում հայրենասիրական դաստիարակությունը՝ չունենալով սեփական օրինակը, ՀՀԿ-ականները չեն դաստիարակել։ Չեն դաստիարակել, քանի որ անձնազոհության անձնական օրինակով չէին ուսուցանում հայերնասիրություն, զոհողություն և արդյունքը՝ ավելի վատ էր սպասվածից։ Ինչպես նախկինում իշխանություն էին ցանկանում բանակում չծառայածները, կամ, այլ կերպ ասած, «բանակից թռածները», այնպես էլ «հեղափոխվածները»։

Հետաքրքիրն այն է, որ ներկա չծառայածներին որոշակի շերտ արդարացնում է, իսկ նախկին չծառայածներին՝ ոչ․ չծառայածը չծառայած է՝ ՀՀԿ լինի, թե մեկ այլ կուսակցության։ Ուղղակի ճիշտ չէ նախկիններին քննադատել չծառայելու համար, իսկ ներկաներին արդարացնել՝ լավ դաստիարակության համար։

Դասալիքը դասալիք է, և որևէ սրբաշապիկ չի մաքրի անհայրենասիրությունը։

NEWSPRESS.am