Լոնդոնում պայթյունից մոտ 30 մարդ է տուժել
Լոնդոնում Լար-բա-Օմեր հրեական տոնակատարության ժամանակ, որը նշվում է մայիսի 2-3-ին, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Քաղաքից հյուսիս Սթանֆորդ Հիլլի շրջանում պայթյունի արդյունքում մոտ 30 մարդ է դիմել բուժօգնության: 10 մարդ է հոսպիտալացվել:
Զոհերի մասին տեղեկություներ չկան: Նույնիսկ ստացած վնասվածքների ծանրության մասին որևէ հստակ ինֆորմացիա չկա:
Ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառը: