ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը
Երեկ ՀՀԿ-ն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրան հարցեր են ուղղել երկրի համար կարեւորագույն հարցերի շուրջ: Այսօր եւս, ԱԺ հատուկ նիստում, լսելով ընդդիմության առաջնորդին, հաշվի առնելով քննարկումների արդյունքում ստացած տպավորությունները, հատուկ տեսնելով այն ճակատագրական հետեւանքները, որ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի ընտրվելու դեպքում, իշխող կուսակցությունը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:
Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: