Վաղը, «Արմենիա Մարիոթ»-ում, կսկսվի բանակցային 2-րդ փուլը
Հանրապետության հրապարակում այսօր՝ ապրիլի 26-ին կայացած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կուլիսային ոչ մի պայմանավորվածության չեն գնալու:
Փաշինյանը նշեց, որ վաղը, ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցության․
«Հրավիրում եմ «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային երկրորդ փուլը։ Բայց մենք ունենք պայման․ ինչպես որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունը, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը պետք է ծայրից ծայր լինի լրագրողների ներկայությամբ։ Մենք հանրապետականների հետ փակ դռների հետևում չենք բանակցելու»,-հայտարարեց Փաշինյանը։