Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՍասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում․ լուծարվելու է սփյուռքի բաժինը․ «Հրապարակ»Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. (լուսանկար) «Ժողովուրդ»Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց
Վազող տողեր

Ամուսինը ծեծելով սպանել է կնոջն ու հայտարարել, թե նա ցած է նետվել 2-րդ հարկի աստիճանահարթակից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան իրական հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դարձել է սպանության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

1986թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2017 թվականի մարտի 3-ին. «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Գ-1 թաղամասի տներից մեկից «Պոլիտրավմա, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն տան բնակչուհին՝ ծնված 1986թ։ Ստացած վնասվածքների հետևանքով տուժած կինն օրեր անց՝ մարտի 7-ին, մահացել է բժշկական կենտրոնում՝ առանց գիտակցության գալու:

Ամուսինը հայտարարել է, որ կինն ընկել է իրենց տան 2-րդ հարկի աստիճանահարթակից, որի հետևանքով էլ ստացել է նշված վնասվածքները։

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ երիտասարդ կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, մշակվել վարկածներ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել նմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստը, հարցաքննվել մի շարք անձինք:

Դեպքի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ, ինչպես նաև՝ դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Արդյունքում պարզվել է, որ 30-ամյա կինը ոչ թե ինքնասպան է եղել, այլ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներն ստացել է ամուսնու կողմից կենսական օրգաններին բազմաթիվ հարվածներ ստանալու հետևանքով:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ դեպքի օրը ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ամուսինների միջև իրենց տանը տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ՝ կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին` գլխի թաղի աջ և ձախ ճակատային, ճակատ-գագաթային, գագաթ-ծոծրակային և զույգ քունքային շրջաններին, ինչպես նաև՝ պարանոցի, իրանի և վերջույթների շրջաններին, այնուհետև տան աստիճանավանդակի բռնակից աջ ձեռքով կառչած կնոջ ձեռքի երկայնաձիգ առանցքի ուղղությամբ ուժգին ներգործությամբ տեղաշարժելով՝ նրան բարձրությունից գլխիվայր ցած նետել տան նկուղային հարկ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ կնոջն սպանելու համար: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: