Կեվին Դե Բրույնեի ու Լերոյ Սանեի տրանսֆերի համար կպայքարի «Մադրիդի Ռեալը»
Արդեն հիմա եվրոպական թոփ ակումբները սկսել են պայքարել մի քանի ֆուտբոլիստի համար, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինեն այդ թիմերի տրանսֆերային գլխավոր նպատակները։
Մադրիդի «Ռեալը» կլինի այն թիմերից մեկը, որն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կկատարի ամենամեծ ձեռքբերումներն ու կուժեղացնի թիմի կազմը։
Մադրիդյան ակումբը ցանկանում է առաջին հերթին ուժեղացնել թիմի հարձակվողական ու կիսապաշտպանական գոտին։ Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականները, մադրիդյան թիմը պատրաստվում է առաջարկով դիմել «Մանչեսթեր Սիթիին»՝ Կեվին Դե Բրույնեի ու Լերոյ Սանեի համար։
Պարբերականները նշում են նաև, որ անգլիական ակումբը միանշանակ կմերժի, սակայն իսպանական գրանդը կպայքարի այդ տրանսֆերների համար։