Չեմպիոնների լիգա. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարական Նիոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, այսօր՝ ապրիլի 13-ին կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Ըստ այդմ՝ հայտնի են եզրափակչի զույգերը: Մադրիդի «Ռեալի» մրցակիցը Մյունխենի «Բավարիան» է, Լիվերպուլի համանուն թիմը կմրցի Հռոմի «Ռոմայի» դեմ:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը կկայանան ապրիլի 24-ին և 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին և 2-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Կիևում՝ «Օլիմպիական» մարզադաշտում, մայիսի 26-ին: Այդ հանդիպմանը տանտեր կհամարվի «Բավարիա»-«Ռեալ» հանդիպման հաղթողը: