Յուլիա Սկրիպալը դուրս է գրվելու հիվանդանոցից
Արևմտյան ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը դուրս է գրվելու հիվանդանոցից։
Յուլիա Սկրիպալն ապաքինվում է, որն էլ դուրս գրման համար հիմք է հանդիսացել, սակայն նրա գտնվելու վայրը գաղտնի է պահվում։
Նշենք, որ Մեծ Բրիտանիան Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման համար մեղադրում է Ռուսաստանին․ վերջինս հերքում է թունավորման վերաբերյալ բոլոր մեղադրանքները և հակափաստարկներով ներկայացնում, որ որևէ առնչություն չի ունեցել հոր և դստեր թունավորման հետ։
Արևմուտքի մի շարք երկրներից ռուս դիվանագետներ են արտաքսվել, փակվել են նաև դիվանագիտական ներկայացուցչություններ։