ՀԾԿՀ-ն 5 մլն դրամով տուգանել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը և որոշել տուգանել ընկերությանը 5 մլն դրամի չափով:
Հանձնաժողովը հայտնում է, որ ընկերությանը տուգանելու որոշում է կայացրել 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող անձանց նոր համակարգերը մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման առավելագույն ժամկետները խախտելու համար։