Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Արսենալի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես հաղորդում են անգլիական սպորտային պարբերականներն ու «Արսենալի» թվիթերյան միկրոբլոգը, թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Արսենալի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Պարբերականներն ընդգծում են, որ լավագույն ֆուտբոլիստի համար պայքարում Մխիթարյանը մրցակցում է Մեզութ Օզիլի, Աարոն Ռեմսիի ու Ջեք Ուիլշերի հետ։
Մխիթարյանը մարտ ամսին անցկացրեց հրաշալի հանդիպումներ։ Նա հրաշալի խաղաց իտալական «Միլանի» հետ ու Անգլիայի պրեմիեր լիգայի առաջնության մնացած հանդիպումներում։ Բացի այդ, նա իր կատարած գոլային փոխանցումներին ավելացրեց նաև գոլեր, որը շատ կարևոր է հայ ֆուտբոլիստի համար, քանի որ նրա հրաշալի խաղին ավելացան նաև խփված գնդակները։