«Մանչեսթեր Յունայթեդը» Պոլ Պոգբային փոխարինող է գտել․ ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայից» է
Ինչպես արդեն հայտնել էինք, «Մանչեսթերից» այս ամռանը կհեռանա Պոլ Պոգբան։ Անգլիական ակումբը փոխարինող է գտել Պոլ Պոգբային։ Անգլիական պարբերականները հայտնում են, որ անգլիական ակումբը կպայքարի Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալի համար։
Պարբերականները նշում են, որ «Բավարիայում» ցանկանում են գումար աշխատել Վիդալից, ու տրամաբանորեն դա կարելի է անել այս ամռանը։ Ընդգծենք, որ Վիդալը համարվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաակտիվ տրանսֆերային թիրախներից մեկը։ Դեռ ամիսներ առաջ սպորտային մամուլը քննարկում էր, որ Վիդալի տրանսֆերով հետաքրքրված են իտալական «Միլանն» ու «Ինտերը»։
Փաստացի միլանյան պայքարին միացավ նաև անգլիական ակումբը, ով այս ամռանը պատրաստվում է տրանսֆերային շուկայում ամենամեծ ձեռբերումներն ունենալ։
Հավելենք նաև, որ արդեն հիմա անգլիական ակումբի երկրպագուները գրում են, որ Վիդալ-Պոգբա փոխանակությունը կլինի համապատասխան։ Բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել նաև այն, որ համապատասխան փոխանակում էին համարում նաև Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակումը։
Անգլիացի երկրպագուները մի բան հաշվի չեն առել․ այն, որ թիմի ղեկին պարոն Ժոզեն է։